Մատչելիության հղումներ

Գաղտնի զեկույց. «Առանց լրացուցիչ ուժերի Աֆղանստանում թալիբների դեմ պատերազմը կձախողվի»


Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի եւ ամերիկյան ուժերի հրամանատար գեներալ Սթենլի Մաք-Քրիսթալը դեռ այս տարվա օգոստոսի 30-ին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին հասցեագրած գաղտնի զեկույցում լրացուցիչ ուժեր է պահանջել, նշելով, որ այլապես թալիբների դեմ մղվող պատերազմը, ամենայն հավանականությամբ, կձախողվի։ Զեկույցի մեկ օրինակ հայթայթել եւ հրապարակել է Washington Post օրաթերթը։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ ասել է, որ ինքը դեռ որոշում չի կայացրել Աֆղանստան լրացուցիչ զինուժ գործուղելու մասին եւ ընդգծել է, որ թույլ չի տա քաղաքականացնել այդ հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG