Մատչելիության հղումներ

Նիկոլայ Մակարով. «Ռուսաստանը կողմ կլինի միայն համատեղ հակահրթիռային պաշտպանությանը»


Պաշտոնական Մոսկվան դեմ է Միացյալ Նահանգների առաջարկած հակահրթիռային պաշտպանության որեւէ ձեւի, որը բացառեր Ռուսաստանի ներգրավվածությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը:

Մակարովը Շվեյցարիայում լրագրողներին ասել է, թե Ռուսաստանի համար ընդունելի կլինի միայն հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի ստեղծումը:

Ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ հակահրթիռային պաշտպանության ոլորտում ռուս - ամերիկյան համագործակցության հնարավորությունը առկա է, սակայն կոնկրետ բանակցություններ համատեղ համակարգի վերաբերյալ չեն ընթանում:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման անցած շաբաթ հայտարարել էր Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու` Ջորջ Բուշի վարչակազմի ծրագրից հրաժարվելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG