Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայ - թուրքական հաշտեցումը չպետք է կապել Ղարաբաղյան կարգավորման հետ»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանյան «Ռոսիա» հեռուստաընկերության «Վեստի» ծրագրին տված հարցազրույցում եւս մեկ անգամ շեշտել է, որ հայ - թուրքական հաշտեցումը չպետք է կապել Ղարաբաղյան կարգավորման հետ:

«Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը օգտակար է ոչ միայն Հայաստանի, այլեւ Թուրքիայի, հեռանկարում` նաեւ Ադրբեջանի համար: Եվ եթե թուրքերի հետ բանակցային գործընթացը ընդհատվի ադրբեջանական գործոնի պատճառով, ապա, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է ասի իր խոսքը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Երբ թուրքերը ասում են, որ իրենք տեղաշարժի, արագ լուծման են ձգտում, նշանակում է` ասում են` միակողմանիորեն ինչ-որ բան զիջեք: Միաժամանակ, երբ մենք ասում ենք, որ այդ գործընթացները միմյանց հետ որեւէ կապ չունեն, նշանակում է` մենք չենք կարող միակողմանիորեն ինչ-որ բան զիջել», - մանրամասնել է Հայաստանի նախագահը` եզրակացնելով. - «Այսինքն, վերցնել ու կապել երկու գործընթացները` կնշանակի բարդացնել իրավիճակը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG