Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները անհանգստացած են Ռուսաստանում անհանդուրժողականության հողի վրա կատարվող հարձակումների ավելացմամբ


Ռուսաստանյան իրավապաշտպանները կրկին անհանգստություն են հայտնել երկրում անհանդուրժողականության եւ ռասայական խտրականության հողի վրա կատարված հարձակումների ավելացմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանության մոսկովյան բյուրոյի տվյալներով, այս տարի արդեն 170 այդօրինակ հանցագործություն է կատարվել։ Արդյունքում՝ 53 մարդ զոհվել է, տուժածների թիվն անցնում է 200-ից։

Բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բրոդը «Ինտեֆաքս» գործակալությանը ասել է, որ հարձակումները առավել հաճախ գրանցվել են Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի շրջաններում, Ստավրոպոլում եւ Նիժնի Նովգորոդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG