Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը մեկնարկեց ավելի քան կես ժամ ուշացումով։ Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարան եկավ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի ուղեկցությամբ։

Բացման խոսքով հանդես եկավ Լեւոն Զուրաբյանը, ով նշեց, որ այսօր նախատեսված են ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները՝ նվիրված երկրում տնտեսական ու քաղաքական ճգնաժամին, հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլին։

Կորյուն փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում մեծ թիվ են կազմում ոստիկանները։

Անցած շաբաթ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ սեպտեմբերի 18-ից սեպտեմբերի 24-ը իրենք նախատեսում են հանրահավաքների շարք անցկացնել, եւ այդ մասին իրազեկումները Երեւանի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG