Մատչելիության հղումներ

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել


Վրաստան -- Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոդար Ախալկացի-կրտսեր, Թբիլիսի, 17-ը սեպտեմբերի, 2009 թ.

Վրաստան -- Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոդար Ախալկացի-կրտսեր, Թբիլիսի, 17-ը սեպտեմբերի, 2009 թ.

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոդար Ախալկացի-կրտսերը ազատել է պաշտոնը, տեղեկացնում է «Ասոշեյթեդ փրես» լրատվական գործակալությունը։ Նա իր որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ազգային հավաքականը վերջին 11 հանդիպումներից ոչ մեկում հաղթանակ չի տոնել։

Հարավ-Աֆրիիկյան Հանրապետությունում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում Վրաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում 0-2 հաշվով պարտվել է աշխարհի ներկայիս չեմպիոն Իտալիային։

«Սա ձախողում էր, մենք հիասթափեցրել ենք մեր երկրպագուներին։ Այսքան անհաջողություններից հետո ես այլեւս չեմ կարող զբաղեցնել պաշտոնը»,- ասել է Ախալկացի-կրտսերը, ով ֆեդերացիան ղեկավարել է 2005 թվականից։

Նոդար Ախալկացի-կրտսերը խորհրդային ժամանակաշրջանում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ, ԽՍՀՄ գավաթը եւ Եվրոպայի գավաթակիրների գավաթը վաստակած Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր մարզիչ, 1998 թվականին վախճանված Նոդար Ախալկացի-ավագի որդին է։

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG