Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպայում ողջունում են Միացյալ Նահանգների որոշումը


Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ ողջունել են Եվրոպայում հակահրթիռային կայաններ տեղադրելու որոշման վերանայումը Միացյալ Նահանգների կողմից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գնահատմամբ` «հակահրթիռային կայանների վերաբերյալ այդ նոր մոտեցումը կօգնի Ռուսաստանի հետ համագործակցության զարգացմանը, եթե լուծվեն նաեւ Իրանի միջուկային ծրագրին առնչվող խնդիրները»:

Բարաք Օբամայի վարչակազմի կայացրած որոշումը դրական է գնահատել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը:

Չեխիայի եւ Լեհաստանի առաջնորդների հավաստիացումների համաձայն էլ` պաշտոնական Վաշինգտոնի ծրագրերի վերանայումը չի արտահայտվի Միացյալ Նահանգների եւ իրենց երկրների հետագա համագործակցության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG