Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների դեսպանը այցելել է Շիրակի մարզ


Սեպտեմբերի 17-18-ը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը կարճատեւ այց է կատարել Շիրակի մարզ:

Դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցելության նպատակն էր ծանոթանալ մարզի առջեւ ծառացած սոցիալական, տնտեսական եւ քաղաքական խնդիրներին:

Դեսպանը այցելել է, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն, ականատես եղել Վրաստանի սահմանի վրա գտնվող Բավրայի անցակետի աշխատանքներին, ծանոթացել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող առողջապահական ծրագրերի իրականացման ընթացքին:

Ուրբաթ օրը «Ասպարեզ» մամուլի ակումբում կազմակերպվել է քննարկում դեսպանի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ:

Այցը եզրափակվել է ԳԱԼԱ հեռուստաընկերություն այցելությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG