Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը ողջունում է Միացյալ Նահանգների որոշումը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ողջունել է Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ծրագրից հրաժարվելու` պաշտոնական Վաշինգտոնի որոշումը:

Մեդվեդեւն ընդգծել է, որ դա պատասխանատու մոտեցում է խնդրին, եւ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ այս ոլորտում:

Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր չտեղակայելու որոշման մասին հայտարարել էր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման` միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ը ծրագրում է ավելի ճկուն պաշտպանական համակարգ ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG