Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը խստորեն քննադատում է «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցը


Հայ ազգային կոնգրեսը երեկ երեկոյան հայտարարություն է տարածել, որում խիստ քննադատության է ենթարկել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի` Ազգային ժողովին ներկայացրած զեկույցը:

«Զեկույցը կազմողները միտումնավոր մի կողմ են դրել Փաստահավաք խմբի` ավելի քան 6 ամիսների ընթացքում հավաքած հսկայածավալ փաստական նյութը եւ կատարած աշխատանքի կարեւորագույն արդյունքները: Հանձնաժողովը` ի դեմս վերջնական փաստաթուղթը ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իրագործելով իրեն տրված հրահանգը, մի կողմից կատարել է ծանրագույն հանցագործությունները կոծկելու, պարտակելու նոր մի հանցանք: Դրանով իսկ այն իրավական պատասխանատվության հիմք է դառնալու այն անձանց համար, ովքեր ստորագրել են սույն զեկույցը», - ասված է ընդդիմադիր դաշինքի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG