Մատչելիության հղումներ

Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Հունաստանում Հայաստանի դեսպան


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Վահրամ Կաժոյանին Հունաստանում եւ, համատեղության կարգով, Ալբանիայում, Խորվաթիայում, Կիպրոսում, Սերբիայում եւ Սլովենիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք):

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Գագիկ Ղալաչյանը 40 տարեկան է, 1993 թվականից մինչեւ 2007 թվականը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտգործնախարարության համակարգում:

2007 թվականից մինչ նոր նշանակումը Գագիկ Ղալաչյանը պաշտոնավարել է որպես Հայաստանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG