Մատչելիության հղումներ

Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը եւ Հակոբ Հակոբյանը զրկվեցին պատգամավորական մանդատներից


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) այսօր տեղի ունեցած նիստում, հրապարակվեցին Ազգային ժողովի սեպտեմբերի 15-ի թիվ 16, 17 եւ 18 արձանագրությունները՝ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի եւ Հակոբ Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված համարելու մասին։

Այնուհետեւ ԿԸՀ-ն որոշեց մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են նշանակել թիվ 8 եւ թիվ 25 ընտրատարածքներում՝ համապատասխանաբար Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի թափուր մնացած պատգամավորական տեղերի համար՝ երկու ընտրատարածքներում քվեարկության օրը նշանակելով 2009 թվականի դեկտեմբերի 6-ին։

Համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մյասնիկ Մալխասյանի փոխարեն ԿԸՀ-ն որոշեց պատգամավոր գրանցել Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ համարին՝ Հովհաննես Սահակյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG