Մատչելիության հղումներ

Բարաք Օբամա. «ԱՄՆ-ը չի շտապի Աֆղանստան հավելյալ զորամիավորումներ ուղարկելու հարցում»


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասել է, որ «ԱՄՆ-ը չի շտապի Աֆղանստան հավելյալ զորամիավորումներ ուղարկելու հարցում»:

Օբաման այս հայտարարությունը արել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ Սպիտակ տանը անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Կանադան եւս զորամիավորումներ է ուղարկել Աֆղանստան եւ նպատակ ունի 2011 թվականին ամբողջությամբ ետ կանչել դրանք:

«Իհարկե, շատ դժվար է պատերազմ ուղարկել երիտասարդ կանանց եւ տղամարդկանց, այնպես որ, մենք չենք շտապի», - հստակեցրել է Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը իր այս հայտարարությամբ արձագանքել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Սթենլի ՄըքՔրիսթալի հնչեցրած այն մտքին, թե «Աֆղանստանում հնարավոր չի լինի դիմակայել թալիբների հարձակումներին` առանց երկրում հավելյալ ուժեր տեղակայելու»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG