Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հրաժարվում է Չեխիայում հակահրթիռային համակարգ տեղադրելու ծրագրից


Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը քիչ առաջ հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր հետ հեռախոսազրույցում հայտնել է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչները Չեխիայում տեղակայելու ծրագրից հրաժարվելու մասին։

Օբաման Չեխիայի վարչապետին էր զանգահարել երեկ ուշ երեկոյան։

Wall Street Journal հեղինակավոր հանդեսն այս կապակցությամբ պնդում է, որ Վաշինգտոնը որոշել է հրաժարվել Չեխիայում ռադար եւ Լեհաստանում 10 հրթիռակայան տեղակայելու ծրագրից, որը նախաձեռնել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը եւ որին կտրականապես դեմ է Ռուսաստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG