Մատչելիության հղումներ

Նախագահը կուսակցություններին հայ - թուրքական հարցով խորհրդակցության է հրավիրել


Նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական կուսակցությունների նախագահներին հինգշաբթի օրը հրավիրել է քննարկման` նվիրված Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին:

Սա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այս ձեւաչափով հրավիրված երրորդ թեմատիկ խորհրդակցությունն է:

2008 թվականի նոյեմբերի 20-ին նախագահի հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, իսկ այս տարվա մարտի 20-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» խորագրով:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին անդամակցող կուսակցությունները չեն մասնակցելու սեպտեմբերի 17-ի քննարկմանը` այն համարելով «իմիտացիա»:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես չի մասնակցի նախագահի հրավիրած խորհրդակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG