Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի ներկայացուցչի խոսքով, սահմանի բացումը «խիստ դրական հետեւանքներ» կունենա Հայաստանի տնտեսության համար


Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 16-ը սեպտեմբեի, 2009թ.

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 16-ը սեպտեմբեի, 2009թ.

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը վերաբերող հարցին, հայտարարեց, թե դա «խիստ դրական հետեւանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար»:

«Ես կարող եմ խոսել միայն տնտեսական հարցերի շուրջ», - ասաց Լյուիսը: - «Մեր տեսանկյունից՝ դա խիստ դրական հետեւանքներ է պարունակում Հայաստանի տնտեսության համար: Թուրքիան կարող է ծավալուն շուկա դառնալ հայաստանյան ապրանքների եւ ծառայությունների համար: Բացի այդ, սահմանի բացումը կտանի դեպի տրանսպորտային ծախսերի կրճատում»:

Դրա արդյունքում, ըստ ԱՄՀ-ի բարձրաստիճան ներկայացուցչի, կբարձրանա հայաստանյան ընկերությունների մրցունակությունը, ինչպես նաեւ՝ Հայաստանի բնակչության կենսամակարդակը:

«Քանի որ ցածր տրանսպորտային ծախսերի դեպքում ավելի էժան կլինեն ներմուծվող ապրանքները, ինչը կբարձրացնի բնակչության գնողունակությունը», - փաստարկեց Լյուիսը:

«Կարծում եմ, սահմանի բացումը ընդլայնում է տարածաշրջանային ինտեգրացիայի եւ տարածաշրջանային ներդրումների հնարավորությունները», - եզրափակեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG