Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հատուկ ծառայություններ. «Չինաստանը եւ Ռուսաստանը սպառնում են Միացյալ Նահանգների շահերին»


Չինաստանն ու Ռուսաստանը սպառնում են Միացյալ Նահանգների շահերին; Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հրապարակած վերջին զեկույցում, որի համաձայն` սեփական դիրքը միջազգային ասպարեզում ամրապնդելու ուղղությամբ պաշտոնական Մոսկվայի փորձերը շատ հաճախ հակասում են Վաշինգտոնի շահերին, իսկ Պեկինը արագորեն բարեփոխում է բանակը եւ հավակնում է այն ռեսուրսներին, որոնց կարիքն ունի նաեւ Միացյալ Նահանգները:

Ամերիկայի անվտանգությանը սպառնացող մարտահրավերների շարքում հատուկ ծառայությունները նշել են նաեւ Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG