Մատչելիության հղումներ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը «Կասպերսկու լաբորատորիայի» հետ հուշագիր ստորագրեց


Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը եւ համակարգչային անվտանգության ու հակավիրուսային ծրագրային ապահովման ոլորտի առաջատարներից «Կասպերսկու լաբորատորիան» այսօր ստորագրել են «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման հուշագիրը:

Փաստաթուղթը ստորագրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ` «Կասպերսկու լաբորատորիայի» հավաստագրված գործընկեր «Սոֆթլայն» ընկերության ղեկավարության ներկայությամբ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը եւ Եվգենի Կասպերսկին քննարկել են Հայաստանում «Կասպերսկու լաբորատորիայի» հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները, այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անվտանգության եւ հարակից հարցերի վերաբերյալ դասընթացների, ուսանողների շրջանակում սեմինարների, կոնֆերանսների եւ մրցույթների կազմակերպման, պետական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստման եւ որակավորման բարձրացման, արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների նպատակաուղղված ներդրման հարցերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG