Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը երեկ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների համար մեղադրվող Խաչատուր Սուքիասյանը երեկ ժամը 18:30-ի սահմաններում հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Փաստաբանների ներկայությամբ կատարվել են քննչական գործողություններ: Արթուր Գրիգորյանի փոխանցմամբ` իրենց են ներկայացվել փորձաքննությունների եզրակացություններ:

Քննչական գործողությունները, ըստ պաշտպանի, տեւել են մոտ մեկեւկես ժամ եւ անցկացվել են օրինականության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG