Մատչելիության հղումներ

Դեսպան Գրիգոր Առաքելյանը իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին


Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը կիրակի օրը իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մահմուդ Ահմադինեջադին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեսպանը Իրանի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր` երկկողմ հարաբերությունների զարգացմանը առավել նպաստելու եւ նախանշված երկկողմ ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:

Իրանի նախագահը խնդրել է փոխանցել իր բարեմաղթանքները Հայաստանի նախագահին` ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս խորացնել երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ իրագործելու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանն ու կայունությանը:

Գրիգոր Առաքելյանը հույս է հայտնել, որ Իրանի նոր կառավարության վերջնական ձեւավորումից հետո կշարունակվեն երկու երկրների պաշտոնատար անձանց փոխայցելությունները եւ նախանշված ծրագրերի իրականացման ընթացքը ` ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների հետագա զարգացման:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG