Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը կարող է կրկին իր թեկնածությունն առաջադրել Ռուսաստանի նախագահի պաշտոնում


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում Ռուսաստանի հաջորդ նախագահական ընտրություններում` 2012 թվականին, իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։

Մեդվեդեւը, մասնավորապես ասել է. - «Որոշ ժամանակ առաջ իմ մտքով իսկ չէր անցնում, որ ես նախագահի պաշտոնում կառաջադրվեմ, սակայն ճակատագիրը այլ կերպ դասավորվեց։ Այնպես որ, ես ոչինչ չեմ բացառում»։

Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Մեդվեդեւը նաեւ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին՝ չբացառելով Թեհրանի դեմ նոր միջազգային սանկցիաների կիրառման հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG