Մատչելիության հղումներ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հույս է հայտնել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը կշարունակվի


Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմետ Ալի Շահինն այսօր ընդունել է Թուրքիայում Միացյալ Նահագների դեսպան Ջեյմս Ջեֆրիին: Մոտ 30 րոպե տեւողությամբ հանդիպումը անցկացվել է փակ դռների հետեւում։

Հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱՄՆ-ի դեսպանը, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, ասել է, որ անցյալ շաբաթ ինքը Վաշինգտոնում քննարկել է Միացյալ Նահանգներ - Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր։

«Վաշինգտոնը հետաքրքրված է Թուրքիայի հետ համագործակցությամբ», - հավելել է Ջեյմս Ջեֆրին։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ դեսպան Ջեֆրին ասել է, թե Միացյալ Նահագներն աջակցում է գործընթացին եւ հույս է հայտնել, որ այն կշարունակվի:

«Միացյալ Նահանգները, քաղաքական աջակցություն ցուցաբերելով, խաղաղություն եւ կայունություն է ուզում ողջ Կովկասում», - ասել է ԱՄՆ-ի դեսպանը թուրք լրագրողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG