Մատչելիության հղումներ

Վարդան Խաչատրյանը առայժմ մանդատը վայր չի դնի


Օրերս «Ժառանգություն» կուսակցության շարքերից հեռացված Վարդան Խաչատրյանը, ով շարունակում է մնալ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զրույցում նշեց, որ առայժմ մանդատը վայր չի դնի, բայց չբացառեց, որ առաջիկայում կարող է նման որոշում կայացնել։

Վարդան Խաչատրյանը «Ժառանգությունից» հեռացվել էր կուսակցության վերջին համագումարի ընթացքում վարչության ընտրությունների կեղծման փորձին մեղասկից լինելու մեղադրանքով։ Նրան եւ կուսակցությունից հեռացված մյուս 5 անդամներին մեղադրում էին նաեւ «հակակուսակցական եւ խառնակիչ» գործունեություն ծավալելու եւ «այլ քաղաքական ուժերի ծառայելու» մեջ։

Վարդան Խաչատրյանը ձեռնպահ մնաց իրեն ներկայացված մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություններից՝ ասելով. - «Ես եղել եմ ե՛ւ վարչության նախագահը, ե՛ւ կուսակցության քարտուղարը։ Այդ մարդը այլ ուժերին ինչո՞ւ պիտի ծառայի»։

«Ժառանգությունում» կատարվածը Խաչատրյանը որակեց «անթույլատրելի զարգացումներ եւ անհեռատեսության արդյունք»։

«Այսինքն, երբ մարտահրավերների աստիճանը Հայաստանի համար սպառնալիքի է վերածվում, քաղաքական դաշտում այդպիսի բաները անցանկալի են։ Ես ընդհանրապես համարում եմ, որ այսօրվա դրությամբ զարգացումները պետք է հայ-թուրքական խնդրի շուրջ լինեն, ոչ թե ներկուսակցական հարցերի», - հավելեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG