Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտումներ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտում


Սեպտեմբերի 14-ին եւ այսօրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Այդ մասին հաղորդում են Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է շփման գծի հարավ-արեւելյան, արեւելյան եւ հյուսիս-արեւելյան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG