Մատչելիության հղումներ

Սոմալիում սպանվել է Աֆրիկայում «Ալ-Ղաիդա»-ի հրամանատարներից Սալեհ Ալի Սալեհ Նաբհանը


Երեկ երեկոյան ամերիկյան ուժերը հարվածային ուղղաթիռների աջակցությամբ հատուկ գործողություն են իրականացրել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից հարավ ընկած Բարավե շրջանում, որի հետեւանքով սպանվել է Աֆրիկայում «Ալ-Ղաիդա»-ի հրամանատարներից Սալեհ Ալի Սալեհ Նաբհանը:

Հաղորդվում է, որ Նաբհանը սպանվել է ավտոմեքենայում, երբ ուղղաթիռը հրթիռային հարված է հասցրել մեքենային:

Նաբհանը, ով ծնունդով Քենիայից է, Միացյալ Նահանգների կողմից հետախուզվում էր 2002 թվականից` Քենիայի Մոմբասա նավահանգստում մի հյուրանոցի վրա հարձակումից եւ իսրայելական օդանավի վրա հարձակման անհաջող փորձից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG