Մատչելիության հղումներ

Պաշտոնական Անկարա. «Մամուլի ազատությունը Թուրքիայում վտանգված չէ»


Թուրքիայի ֆինանսների նախարարության պնդմամբ, երկրի խոշորագույն մեդիա հոլդինգի` Dogan Yayin ընկերության տուգանումը քաղաքական դրդապատճառներ չունի:

«Պարբերաբար հնչող մեղադրանքները, թե Dogan Yayin ընկերությունը տուգանվել է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատճառներից ելնելով` հիմնազուրկ են եւ լրջորեն մտահոգում են մեզ», - հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունը:

Թուրքիայի իշխանությունները սեպտեմբերի սկզբին որոշում էին կայացրել, ըստ որի, Dogan մեդիա հոլդինգը պետք է 2,5 միլիարդ ամերիկյան դոլարի տուգանք վճարի` հարկերից խուսափելու համար:

Թուրքական մամուլում մտավախություններ են հնչում, որ երկրի մի շարք առաջատար լրատվամիջոցների, այդ թվում` CNN Turk հեռուստաընկերության եւ Hurriyet օրաթերթի սեփականատերը հանդիսացող այս ընկերությունը տուգանքի վճարումից հետո կարող է հայտնվել սնանկացման եզրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG