Մատչելիության հղումներ

Թուրքիայում ավտովթարի հետեւանքով Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ են զոհվել


Թուրքիայում անցած գիշեր տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել են Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ:

Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերության (TRT) կայքէջի հաղորդմամբ` վթարը տեղի է ունեցել Էրզինջանի շրջանում. բախվել են դեպի Աղրի ուղեւորվող ավտոբուսն ու վրացական պետհամարանիշով «ջիփ» ավտոմեքենան:

Մեքենայի բոլոր 6 ուղեւորները` Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ, զոհվել են, իսկ ավտոբուսի 14 ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG