Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Վրաստանի առաջարկած բանաձեւը


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փախստականների մասին Վրաստանի առաջարկած բանաձեւը, որում այդ երկու տարածքները նշված են որպես Վրաստանի անբաժան մաս, հաղորդում է ռուսաստանյան «Իզվեստիա»-ն:

Ըստ թերթի, պատվիրակությունների մեծ մասը` 78 երկրի ներկայացուցիչներ, հրաժարվել են մասնակցել քվեարկությանը։ Վրաստանի առաջարկած բանաձեւի օգտին քվեարկել է 48 երկիր, դեմ են քվեարկել 19-ը, այդ թվում Ռուսաստանը, Հայաստանը եւ Բելառուսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG