Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկ շիշ օղի գողանալու` հայաստանցու փորձը կրակոցների է հանգեցրել


Երեկ Մոսկվայում միլիցիայի աշխատակիցները կալանել են մի հայաստանցու, որը փորձել է «Սեդմոյ կոնտինենտ» խանութից գողանալ մեկ շիշ օղի։ 23-ամյա ոչ մի տեղ չաշխատող կարգազանցին բերման են ենթարկել միլիցիայի մոտակա բաժանմունք։

«Իզվեստիա» թերթի փոխանցմամբ` որոշ ժամանակ անց բաժանմունքի մոտ հավաքվել է 25 մարդ։ Նրանք հարձակվել են ոստիկանների վրա եւ փորձել են դուրս հանել գողին։

Բախման ընթացքում ծեծի է ենթարկվել մի ոստիկան, բաժանմունքի ծառայողները «Կալաշնիկով» ինքնաձիգներից օդ են կրակել եւ ի վերջո ձերբակալել են եւս 7 մարդու, այդ թվում` օղու գողի եղբորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG