Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետը կայցելի Մոսկվա


Գագիկ Բեգլարյան
Գագիկ Բեգլարյան

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրավերով երկուշաբթի օրը պաշտոնական այցով ժամանելու է Ռուսաստանի մայրաքաղաք:

Բեգլարյանի եւ նրա մոսկվացի գործընկերոջ` երեքշաբթի օրը կայանալիք հանդիպման օրակարգում են լինելու կրթական, մշակութային, սոցիալական ոլորտներում երկկողմ կապերի զարգացման հարցեր: Քաղաքապետները կանդրադառնան նաեւ միջազգային ֆինանսական ճգնաժամի թեմային:

Մինչ այդ` երկուշաբթի օր երեկոյան Երեւանի քաղաքապետը Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում` մոսկվաբնակ հայ գործարարների հետ:

Որպես ընտրված քաղաքապետ` սա Գագիկ Բեգլարյանի առաջին պաշտոնական այցն է Մոսկվա:

Մոսկովյան բանակցություններից հետո քաղաքապետները մեկնելու են Ղազախստանի Աքթաու քաղաք, որտեղ մասնակցելու են Մայրաքաղաքների միջազգային ասամբլեայի համաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG