Մատչելիության հղումներ

Դավութօղլուն հայ - թուրքական հարցով հանդիպումներ է անցկացնում խորհրդարանում


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ օրը հանդիպումներ է սկսել խորհրդարանում` նպատակ ունենալով հաղթահարել մի շարք քաղաքական ուժերի հակազդեցությունը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն, մասնավորապես, ասել է. - «Նպատակ ունենք լուսաբանել ստորագրվելիք արձանագրությունները բոլոր քաղաքական կուսակցությունների, հաստատությունների եւ քաղաքացիական մարմինների համար»:

Նա հավելել է, որ հանդիպումների խնդրանքով դիմել է նաեւ ընդդիմության առաջնորդներին:

«Ցանկանում ենք խորհրդակցություններ անցկացնել մինչեւ հոկտեմբեր` ամառային արձակուրդից խորհրդարանի վերադառնալը», - ասել է Դավութօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG