Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունից հեռացված անդամները պահանջում են արտահերթ համագումար հրավիրել


«Ժառանգություն» կուսակցությունից հեռացված անդամները ստորագրահավաք են սկսել՝ կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու պահանջով։

Հայաստան -- Զոյա Թադեւոսյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ով հեռացվել է «Ժառանգություն» կուսակցությունից
Կուսակցությունից հեռացված Զոյա Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ համագումար հրավիրելու պահանջի տակ արդեն ստորագրել են շուրջ 80 կուսակցականներ։

«Ստորագրահավաք ինքնաբուխ երեկ տեղի ունեցավ», - ասաց Թադեւոսյանը։- ասաց Թադեւոսյանը։

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը, սակայն, բացառում է համագումարի հրավիրման հնարավորությունը։

«Դա չի կարող լինել «Ժառանգություն» կուսակցության համագումար։ Եթե Զոյա Թադեւոսյանը ցանկանում է նոր կուսակցություն ստեղծել, նա ազատ է հիմնադիր համագումար հրավիրել իր եւ իր կողմնակիցների կողմից», - ասաց Սաֆարյանը։

Կուսակցությունից հեռացված Մովսես Արիստակեսյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե իրենց հեռացնելու մասին վարչության որոշումն ապօրինի է։

Հայաստան -- Մովսես Արիստակեսյան, «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված անդամ
«Հեռացված անդամները պատրաստվում են դիմել Արդարադատության նախարարությանը եւ պահանջել վարչության որոշումը, տեսնել նրա համապատասխանությունը օրենքին եւ մեր կանոնադրությանը եւ կայացնել որոշում, կամ՝ կոչ եմ անում իշխանությունը ուզուրպացրած վարչության նախագահին՝ հրավիրել արտահերթ նիստ, որտեղ մենք կուսակցականներով այդ խնդիրը կլուծենք», - ասաց Արիստակեսյանը։

Այս կապակցությամբ Ստեփան Սաֆարյանը, մասնավորապես, հայտարարեց. - «Վարչությունը առաջնորդվել է միայն եւ միայն կանոնադրությամբ, եւ բոլոր ընդունված որոշումները համապատասխանել են կանոնադրության տառին եւ ոգուն»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG