Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 11-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 315 դատապարտյալ


Համաներում հայտարարելու մասին Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման համաձայն, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից սեպտեմբերի 11-ի դրությամբ ազատ է արձակվել 315 դատապարտյալ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը ներկայացրել է պատժից ազատված դատապարտյալների թիվը ըստ քրեակատարողական հիմնարկների:

Ըստ այդմ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 62 դատապարտյալ, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից` 25 դատապարտյալ, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից` 21 դատապարտյալ, «Գորիս» քրեակատարողական հիմնարկից` 6 դատապարտյալ, «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից` 66 դատապարտյալ, «Սեւան» քրեակատարողական հիմնարկից` 35 դատապարտյալ, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից` 1 դատապարտյալ, «Կոշ» քրեակատարողական հիմնարկից` 32 դատապարտյալ, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից` 26 դատապարտյալ,
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից` 8 դատապարտյալ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից` 15 դատապարտյալ, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից` 8 դատապարտյալ, «Մեղրի» քրեակատարողական հիմնարկից` 10 դատապարտյալ:

Վճռաբեկ դատարանից երեկ հաղորդել են, որ տվյալ օրվա դրությամբ, դատարանների կողմից համաներումը կիրառվել է 1074 քրեական գործերով 1208 անձի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG