Մատչելիության հղումներ

Թայվանի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել


Ցմահ ազատազրկման է դատապարտվել Թայվանի նախկին նախագահ Չեն Շույբյանը, ում դատարանը մեղավոր է ճանաչել «փողերի լվացման» եւ նախագահի հատուկ ֆոնդի ավելի քան 3 միլիոն դոլարը իր անձնական խնդիրների համար օգտագործելու մեջ:

Նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել նաեւ մոտ 9 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ` այս կամ այն ընկերությանը կառավարական տենդերներում հաղթող ճանաչելու դիմաց:

Չարաշահումների մասին այս գործը դատարանը քննել է գրեթե երեք տարի:

Չեն Շույբյանի դեմ առաջադրված մեղադրանքներում, ըստ դատախազության, դերակատարություն ունի նաեւ նախկին նախագահի կինը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG