Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հարաբերությունների մասով Դաշնակցության ղարաբաղյան կառույցը համամիտ է հայաստանյան կառույցի հետ


Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ ունեցած հանդիպմանը ընդգծեցին, որ Դաշնակցության ղարաբաղյան կառույցը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով համամիտ է հայաստանյան կառույցի հետ եւ աջակցելու է նրանց։

Դաշնակցության ներկայացուցիչները նաեւ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է իր ձայնն ունենա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

«Պետք է հստակ ընդգծվի Արցախի հանրության, իշխանությունների, քաղաքական դաշտի տեսակետները այս խնդիրներին, որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունների մեջ Ղարաբաղը կազմում է հայ ժողովրդի մասնիկը, Ղարաբաղը ներգրավված է համահայկական խնդիրների քննարկման մեջ։ Ղարաբաղը երբեմն, գուցե հենց հիմա էլ, կարող է դառնալ այն ընդհանուր կիզակետը, որտեղից պետք է համապատասխան ուղղություններ ստեղծվեն, ծնվեն եւ մշակվեն», - հայտարարեց Դավիթ Իշխանյանը։

Ի տարբերություն Դաշնակցության հայաստանյան կառույցի, Ղարաբաղում դաշնակցությունը շարունակում է իշխող կոալիցիայի մաս մնալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG