Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 10-ի դրությամբ համաներումը կիրառվել է 1208 անձի նկատմամբ


Սեպտեմբերի 10-ի դրությամբ, Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառվել է 1074 քրեական գործերով 1208 անձի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդագրության համաձայն, Վճռաբեկ դատարանի կողմից համաներման որոշումը կիրառվել է 2 անձի նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարանի կողմից` 70,
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 81, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 26, Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 34, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 61, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 61, Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 82, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 56, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 30, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 35, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 147, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 74, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 62, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 22, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 111, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 120, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 134 անձի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG