Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման ներկայացրեց առողջապահական բարեփոխումների ծրագիրը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը Կոնգրեսին է ներկայացրել առողջապահության ոլորտում բարեփոխումների իր ծրագիրը:

Ելույթ ունենալով օրենսդիրների առջեւ` Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ «Ամերիկան մնում է աշխարհում միակ զարգացած երկիրը, որտեղ միլիոնավոր քաղաքացիներ զրկված են բշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունից»:

Միացյալ Նահանգներում մոտ 50 միլիոն մարդ չունեն բշկական ապահովագրություն:

Նախագահի այս նոր ծրագիրը ենթադրում է, նախեւառաջ, պարտադիր բժշկական ապահովագրության կարգի ներմուծում:

Բարաք Օբամայի խոսքերով` առաջիկա10 տարվա համար նախատեսված ծրագրի ամբողջական արժեքը 900 միլիարդ դոլար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG