Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան - Բելգիա` 2:1


Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում Հայաստանի հավաքականը չորեքշաբթի երեկոյան Երեւանում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Բելգիայի թիմի նկատմամբ:

Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակներ դարձան Հովհաննես Գոհարյանը` 23-րդ րոպեին, եւ Սարգիս Հովսեփյանը` 50-րդ րոպեին:

Չնայած հաղթանակին, Հայաստանի հավաքականը 4 միավորով շարունակում է եզրափակել 5-րդ ընտրական խմբի մրցաշարային աղյուսակը:

Այս խմբում առաջատարը Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, որը ունի 24 միավոր եւ արդեն ապահովել է իր մասնակցությունը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Հայաստանի թիմից կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկի Վերկոտերենը հայտարարել է իր հրաժարականի մասին, քանի որ այդ պարտությամբ Բելգիան վերջնականապես զրկվեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG