Մատչելիության հղումներ

Մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի հարցը չի քննարկել


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը չորեքշաբթի օրը Փարիզում կայացած նիստում չի հասցրել լսել Վեհաժողովի ընդունած 1677 բանաձեւով նախատեսված` Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի մասին զեկույցը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի ուշ երեկոյան` նիստի ավարտից հետո «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց. - «Մոնիտորինգի նիստը շատ ծանրաբեռնված օրակարգ ուներ, եւ հարցերի քննարկումը Հայաստանի հարցի քննարկման ժամանակ ընդհատվեց»:

Նրա խոսքերով, հարցը կքննարկվի Մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի է ունենալու սեպտեմբերի վերջին` ԵԽԽՎ-ի նստաշրջանի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG