Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Չինաստան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Յան Չիեչիի հրավերով այսօր պաշտոնական այցով մեկնում է Պեկին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Չինաստանի պետական եւ կուսակցական բարձրագույն ղեկավարների հետ:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ելույթ կունենա Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում, հարցազրույցներ կտա չինական «Սինհուա» գործակալությանը եւ CCTV պետական կենտրոնական հեռուստաընկերությանը:

Էդվարդ Նալբանդյանը կայցելի նաեւ Շանհայ, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները քաղաքային իշխանությունների եւ «Շանհայ էքսպո - 2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմկոմիտեի ղեկավարության հետ, որի հետ կքննարկվեն ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հարցերը:

Արտգործնախարարը Երեւան կվերադառնա սեպտեմբերի 14-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG