Մատչելիության հղումներ

Մեկնարկեցին Հայաստանում ռուսական խոսքի օրերը


Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը (աջից) մամուլի ասուլիսում: 9-ը սեպտեմբերի, 2009թ.

Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը (աջից) մամուլի ասուլիսում: 9-ը սեպտեմբերի, 2009թ.

2007-ից ամեն տարի սեպտեմբերի սկզբին Հայաստանում անցկացվում են Ռուսական խոսքի օրեր։ «ԱՊՀ-ի եւ մերձբալթյան երկրների տարածքում ռուսաց լեզվի` որպես շփման միջազգային լեզվի տարածման գործընընթացում Հայաստանում Ռուսական խոսքի օրերը ամենածավալուն եւ մեծ մասսայականություն վայելող օրերը կարելի է համարել», - ասում են Հայաստանում այս ամենամյա միջոցառման կազմակերպիչները։

«Ինչպես հայտնի է, այս տարին Ռուսաստանում հայտարարված է երիտասարդների տարի, ինչը, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել Հայաստանում Ռուսական խոսքի օրերի շրջանակներում Երեւան ժամանող պատվիրակության ձեւավորման վրա», - ասում է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը։

Հայաստանցի երիտասարդներին միջոցառման շրջանակներում հնարավորություն կընձեռվի հանդիպելու երիտասարդ ռուս գրողների, դերասանների, ռեժիսորների հետ։ Երեւանյան թատրոնների բեմերում առաջին անգամ ելույթ կունենա Մոսկովյան փորձարարական երիտասարդական թատրոնը՝ Վյաչեսլավ Սպեսիվցեւի ղեկավարությամբ։

Ռուսական խոսքի օրերը մեկնարկում են սեպտեմբերի 9-ին Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ներկայացման պրեմիերայով Սունդուկյանի թատրոնի բեմում։

Առաջին անգամ Հայաստանում ռուսական օրերի շրջանակներում ներառվել է կինոյին նվիրված հատված, որի ընթացքում ցուցադրվելու են Փարաջանովի զարմիկ, ռեժիսոր Գեորգի Փարանջանովի ֆիլմերը։

Ռուսական խոսքի օրերը Հայաստանում կավարտվեն սեպտեմբերի 15-ին։
XS
SM
MD
LG