Մատչելիության հղումներ

logo-print

Էլհան Պոլուխով. «Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը կբացի գրավյալ տարածքների ազատումից հետո»


«Ադրբեջանը եւս պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը այն բանից հետո, երբ Երեւանը ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը:

Նա մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությունը, թե Թուրքիան եւ եվրոպական մի շարք երկրներ այժմ մշակում են «Խաղաղության ճանապարհի» քարտեզը, որը նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը կմիացնի միմյանց: Ըստ հրապարակումների, այդ նոր ճանապարհը կկապի երկու երկրները, կանցնի Լաչինի միջանցքով, Նախիջեւանով, այնուհետեւ կշարունակվի դեպի Թուրքիա եւ Եվրոպա:

«Ադրբեջանական կողմի առաջին նախապայմանը Հայաստանի հետ սահմանները բացելու եւ համատեղ հաղորդակցության ուղիներ ունենալու համար Ադրբեջանի գրավյալ հինգ տարածքներից հայկական զինուժի դուրսբերումն է եւ մյուս երկու տարածքների` Քելբաջարի եւ Լաչինի շրջանների հանձնման ժամկետների կոնկրետ ֆիքսումը», - մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը: - «Յոթ շրջանների հանձնումից հետո Ադրբեջանը պատրաստ է բացել մեր երկիրը Հայաստանին կապող հաղորդակցության բոլոր ուղիները»:

Վերոհիշյալը, Պոլուխովի գնահատմամբ, հետագայում թույլ կտա միմյանց հետ քննարկել նաեւ տարածաշրջանային համատեղ ծրագրեր մշակելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG