Մատչելիության հղումներ

Երեքշաբթի երեկոյան՝ 21։30-ին Երեւան է ժամանել Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը՝ մասնակցելու սեպտեմբերի 11-ին մեկնարկող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Ադրբեջանական պատվիրակությունը Երեւան է ժամանել Վրաստանից՝ «Արմավիա» ընկերության U8 չվերթով։

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ ադրբեջանական մարզական պատվիրակությունը բաղկացած է 15 հոգուց. - «5 մասնակից, 3 մարզիչ, 2 բժիշկ, 2 լրագրող, 1 մրցավար եւ 2 ղեկավար»։

Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ու Հայաստանի սպորտի նախարարների միջեւ համաձայնագիր էր ստորագրվել, որով հայկական կողմը երաշխավորում է ադրբեջանական մարզիկների անվտանգությունը Երեւանում, ինչպես նաեւ պարտավորվում է ապահովել նրանց մարզումների համար նորմալ պայմաններ, հնարավորություններ ստեղծել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից միջոցառումը լուսաբանելու համար։ Հայկական կողմը նաեւ երաշխավորում է այլ պետությունների դրոշների շարքում ադրբեջանական դրոշի առկայությունը, ադրբեջանական ձյուդոիստների հաղթանակի դեպքում՝ Ադրբեջանի օրհներգի կատարման ու պետական դրոշի բարձրացման հնարավորությունը։

Մեր անվտանգությունն ապահովված է։ Կարեւորն այն է, որ մեզ չեն խանգարում, այլ միայն պաշտպանում են ...
Ըստ նույն համաձայնագրի, Ադրբեջանի մարզական եւ քաղաքական իշխանությունները պարտավորվում են մասնակցել Երեւանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը տղամարդկանց եւ կանանց թիմերով, մրցման ժամանակ չցուցադրել երկրների միջեւ թշնամանք։

Պատվիրակությունը տեղավորվել է Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում։ Նրանց անվտանգությունը ապահովվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Ադրբեջանական կողմից հարցազրույցի թույլտվություն ստացան եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցեցին միայն պատվիրակության կազմում ընդգրկված 2 լրագրողները:

Բաքվի ANS հեռուստաընկերության մարզական մեկնաբան Գյունդուզ Աբբասզադեն, ով առաջին անգամ էր Հայաստանում, նշեց, որ հյուրանոցից դեռ դուրս չի եկել, բայց պատրաստվում է շրջել քաղաքում՝ վստահ լինելով, որ հայաստանյան անվտանգության ծառայությունները կպաշտպանեն իրեն տհաճ անակնկալներից։

«Մեր անվտանգությունն ապահովված է։ Կարեւորն այն է, որ մեզ չեն խանգարում, այլ միայն պաշտպանում են», - նշեց Աբասզադեն։

ANS հեռուստաընկերության օպերատոր, ֆոտոլրագրող Ազեր Կարաեւը արդեն 3-րդ անգամ է Հայաստանում: Նա վստահ է, որ արդբեջանցի մարզիկները մարտականորեն են տրամադրված։

«Այսօր առաջին մարզումներն են անցկացրել, եւ իրենց մարզավիճակով նրանք պատրաստ են մրցման դուրս գալ»,- ասաց Կարաեւը:

Մարզական մեկնաբան Գյունդուզ Աբբասզադեն հավելեց, թե իրենց թիմի գլխավոր մարզիչը ընտրել է միայն այնպիսի մարզիկների, ովքեր կարող են ոսկե մեդալ նվաճել:

Գյունդուզ Աբբասզադեն ադրբեջանական թիմի մասնակցությունը առաջնությանը համարում է երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման սկիզբ, բայց միայն մարզական ոլորտում։

«Ոչ, ոչ, միայն այս ոլորտում: Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ոչ մի հարաբերություն չի լինի, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ», - ընգծեց Աբասզադեն։

Խորհրդային Միության փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի պատվիրակությունը Երեւանում մասնակցում է մարզական միջոցառման:

«Երեւան բերել շուրջ 40 երկրների հավաքականներ՝ սա շատ մեծ իրադարձություն է»


Այսօր Երեւան են ժամանել նաեւ Հայաստանի մյուս հարեւան երկրների` Թուրքիայի եւ Վրաստանի պատվիրակությունները:

«Երեւան բերել շուրջ 40 երկրների հավաքականներ՝ սա շատ մեծ իրադարձություն է մեր երկրի, հատկապես մեր ձյուդոիստների համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը:

«Մեր հարեւան երկրների հավաքականները բավական ուժեղ են։ Պետք է ասեմ, որ բավականին ուժեղ հավաքական ունի Ադրբեջանը։ Դեռեւս անցած տարվա Օլիմպիական խաղերի ժամանակ իրենք ունեին ոսկե մեդալ, որը շատ երկրներ կերազեին նույնպես ունենալ։ Մեր հարեւան Վրաստանը շատ ուժեղ է։ Անցած տարի թիմային հաշվարկով աշխարհի ուժեղագույնն էին համարվում», - մանրամասնեց Ալեքսան Ավետիսյանը:

Հայաստանի ձյուդոյի հավաքականը առաջնությանը կմասնակցի 14 մարզիկով` 8 տղա 6 աղջիկ։ Քաշային կարգերից
Այս մարզաձեւը եւ այս առաջնության մասնակիցների տարիքային խումբը անակնկալներ է խոստանում ...
երկուսում ֆեդերացիայի նախագահը ոսկե մեդալի ակնկալիքներ ունի:

«Այս մարզաձեւը եւ այս առաջնության մասնակիցների տարիքային խումբը անակնկալներ է խոստանում»,- կարծիք հայտնեց Ալեքսան Ավետիսյանը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությանը կանցկացվի սեպտեմբերի 11-ից 13-ը։ Մասնակից երկրների հավաքականների թիվը 40-ն է։
XS
SM
MD
LG