Մատչելիության հղումներ

Իրանը կհրապարակի միջազգային հանրությանը ուղղված առաջարկների փաթեթը


Մոտ ապագայում Իրանի իշխանությունները աշխարհի առաջատար տերություններին կներկայացնեն առաջարկների փաթեթը, որը կարող է հիմք հանդիսանալ հետագա բանակցությունների համար: Այդ մասին այսօր տեղեկացրել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Նման փաթեթի գոյության մասին երեքշաբթի երեկոյան հայտարարել էր Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 5 պետությունների եւ Գերմանիայի դիվանագետներին ներկայացվելու են պաշտոնական Թեհրանի պատրաստած առաջարկները, որոնք, ըստ նրա, «հնարավորություն կտան համատեղ ուժերով դիմակայել գլոբալ մարտահրավերներին»:

Ահմադինեջադը, սակայն, նշել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պաշտոնական Թեհրանը որեւէ արտաքին ուժի հետ բանակցել չի պատրաստվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG