Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը այսօր կժամանի Երեւան


Այսօր երեկոյան Երեւան կժամանի Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը՝ սեպտեմբերի 11-ից մեկնարկող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար։ Azerisport կայքէջի փոխանցմամբ, ադրբեջանցի ձյուդոիստները հայրենիք են վերադառնալու սեպտեմբերի 14-ին։

Օրեր առաջ Ադրբեջանի ու Հայաստանի սպորտի նախարարների միջեւ համաձայնագիր էր ստորագրվել, որով հայկական կողմը երաշխավորում էր ադրբեջանական մարզիկների անվտանգությունը Երեւանում, նրանց համար նորմալ պայմաններում մարզումների, ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից միջոցառումը լուսաբանելու հնարավորությունը, այլ պետությունների դրոշների շարքում ադրբեջանական դրոշի առկայությունը, ադրբեջանական ձյուդոիստների հաղթանակի դեպքում Ադրբեջանի օրհներգի կատարման ու պետական դրոշի բարձրացման հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG