Մատչելիության հղումներ

«Խաղաղության ճանապարհը կկապի Ստամբուլը, Երեւանը եւ Բաքուն»


Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրները, թուրքական Sabah թերթի փոխանցմամբ, ստորագրել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի առաջարկած նախագիծը, Ստամբուլը, Երեւանը եւ Բաքուն իրար կապող «խաղաղության ճանապարհի» վերաբերյալ։

Ըստ այդմ, նախատեսվում է ունենալ 7 հազար կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որը անցնելու է 12 երկրների տարածքով եւ Ստամբուլը կապելու է Երեւանի, իսկ Երեւանն էլ Բաքվի հետ:

Sabah-ի փոխանցմամբ, նախագիծը քննարկվելու է Թուրքիայի խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG