Մատչելիության հղումներ

Չինաստանը կոչ է անում շարունակել Իրանի հետ բանակցությունները


Չինաստանը կոչ է արել միջազգային հանրությանը շարունակել բանակցությունները՝ փորձելով դիվանագիտական ճանապարհով հարթել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած «փակուղային» իրավիճակը։

Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը ոչ-կառուցողական կլինի։

Միացյալ Նահանգները եւ մի շարք խոշոր Արեւմտյան տերություններ սպառնացել են Իրանի նկատմամբ կրկին պատժամիջոցներ կիրառել, եթե Թեհրանի շարունակի ուրանի հարստացման աշխատանքները։ Իրանի նկատմամբ արդեն իսկ 3 անգամ ՄԱԿ-ի պատժամիջոցներ կիրառվել են։

Ի պատասխան հնչած սպառնալիքների, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե չի պատրաստվում բանակցել «միջուկային ծրագրեր ունենալու` Իրանի անքակտելի իրավունքի շուրջ»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG