Մատչելիության հղումներ

Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը հայտնաբերել է կեղծիքներ, անցկացվում է ձայների մասնակի վերահաշվարկ


Աֆղանստանի ընտրական բողոքարկման հանձնաժողովը այսօր հայտարարել է անցած ամիս տեղի ունեցած նախագահական ընտրություններում տեղի ունեցած «կեղծիքների հստակ եւ համոզիչ փաստերի» մասին։

Հանձնաժողովը նշել է, որ այն բոլոր ընտրատեղամասերում, որտեղ գրանցվել է ընտրողների 100 տոկոս մասնակցություն, կամ որտեղ որեւէ թեկնածու ստացել է ձայների ավելի քան 95 տոկոսը պետք է վերահաշվարկ իրականացվի։

Օգոստոսի 20-ին անցկացված ընտրություններում Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Կարզայը ստացել էր ձայների 49 տոկոսը, ինչը ընդամենը 1 տոկոսով պակաս է առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ առնվազն 50 տոկոս ցուցանիշից։

Ընտրությունների անվտանգությունն ապահովում էր ՆԱՏՕ-ի առաքելությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG