Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցի շախմատիստուհիները հաղթեցին աշխարհի առաջնության առաջատարներին


Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Չինաստանի Նինգբո քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության վեցերորդ տուրում համոզիչ` 3,5:0,5 հաշվով հաղթանակ է տարել առաջատարի` Լեհաստանի թիմի նկատմամբ:

Առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը սեւերով հաղթել են, համապատասխանաբար, Էվետա Ռայլիխին եւ Յոհաննա Դվորակովսկային, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով` Իոլանտա Զավադսկային: Միայն Նելլի Աղինյանն է ոչ-ոքի ավարտել հանդիպումը Յոհաննա Մայդանի հետ:

Չնայած պարտությանը` Լեհաստանը շարունակում է 9 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: 7-ական միավորով 2-5-րդ տեղերում են Ուկրաինան, Չինաստանի առաջին հավաքականը, Վրաստանը եւ Ռուսաստանը, 6-ական միավորով 6-7-րդ տեղերում են Հայաստանը եւ Չինաստանի երկրորդ հավաքականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG