Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Այժմ ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի հեռատեսությունից եւ կամքից»


«Վստահ եմ, որ այժմ ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի, եւ առաջին հերթին ղեկավարների հեռատեսությունից եւ կամքից», - հայտարարել է պաշտոնական այցով Խորվաթիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հյուրընկալող երկրի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ համատեղ ասուլիսում երեկ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին:

«Կա'մ մենք ուղի ենք հարթում դեպի նոր Հարավային Կովկաս, կա'մ էլ խորացնում ենք հակասությունները, անվստահությունը եւ թշնամությունը», - շարունակել է Հայաստանի նախագահը` հավելելով. - «Հուսով եմ, որ կընտրենք առաջին ուղին»:

«Ինչպես ցանկացած պատերազմ խաղաղությամբ է ավարտվում, այդպես էլ ցանկացած կոնֆլիկտ պետք է ավարտվի պայմանագրով», - իր հերթին, նկատել է Խորվաթիայի նախագահ Մեսիչը, ասելով նաեւ, որ ինքը ողջունում է բանակցությունների մեկնարկը եւ կճանաչի ցանկացած որոշում, որը ընդունելի կլինի Խորվաթիայի համար բարեկամ երկու ժողովուրդների` հայերի եւ թուրքերի տեսակետից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG